Բանակայինների ԱԱ․ Հայ ըմբիշներն ավարտեցին ելույթները

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը:

Այսօր 130 կգ քաշային կարգի եզրափակչում Էդգար Խաչատրյանը պարտություն կրեց և դարձավ արծաթե մեդալակիր։ Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ) բրոնզե մեդալ նվաճեց, իսկ Արգիշտի Աբգարյանը (85 կգ) պարտվեց երրորդ տեղի համար գոտեմարտում։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվականից։

Երեկ Կարեն Ասլանյանը (66 կգ) դարձել էր չեմպիոն, իսկ Արմեն Հակոբյանը (71 կգ)` արծաթե մեդալակիր: Այսպիսով, բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները։ Մեր թիմը նվաճեց մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում