«Պարի Սեն Ժերմենն» առաջին միավորները կորցրեց (տեսանյութ)

Լիգա 1-ի 7-րդ տուրում առաջատար «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալվեց «Մոնպոլյեին» և չկարողացավ հաղթանակ տոնել։ «Ստադ դե լա Մոսսոն» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։

Այսպիսով, Ունաի Էմերիի թիմն առաջին միավորները կորցրեց ընթացիկ առաջնությունում․ ՊՍԺ-ն այժմ 19 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյին» գերազանցում է 1 միավորով։ «Մոնպոլյեն» 8 միավորով 12-րդ տեղում է։

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում