Ա Սերիա․ «Նապոլին» 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության առաջատարներից «Նապոլին» 6-րդ տուրում հյուրընկալվեց նորեկ ՍՊԱԼ-ին և դժվարի հաղթանակ տոնեց։ «Պաոլո Մացցա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։3 հաշվով։

13-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Պասկուալե Սկյատարելան, սակայն մեկ րոպե անց Լորենցո Ինսինյեն վերականգնեց հավասարությունը։ 71-րդ րոպեին Խոսե Կալյեխոնը խփեց հյուրերի երկրորդ գոլը, իսկ 7 րոպե անց Ֆեդերիկո Վիվիանին հաշիվը դարձրեց 2։2։ «Նապոլիի» համար հաղթական դարձավ Ֆաուզի Գուլամի՝ 83-րդ րոպեին խփած գնդակը։

Այժմ Մաուրիցիո Սարիի թիմը 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ ՍՊԱԼ-ն ունի 4 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում