Արա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մոնթե Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր

Պրիշտինայում (Կոսովո) այսօր մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը:

Հայաստանից առաջինը պայքարի մեջ մտան 50 կգ քաշայիններ Արա Պողոսյանը (15 տարեկաններ) և Մոնթե Մխիթարյանը (17 տարեկաններ): Արա Պողոսյանը երկամարտի 186 կգ արդյունքով նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա նաև փոքր ոսկե մեդալ նվաճեց հրում վարժությունում (105 կգ), արծաթ՝ պոկումում (81 կգ):

Մոնթե Մխիթարյանը երկամարտի 193 կգ-ով արժանացավ արծաթե մեդալի, սակայն հավասարը չունեցավ պոկում վարժությունում (91 կգ), իսկ հրումում (102 կգ) բավարարվեց բրոնզե մեդալով:

Աղբյուր՝ ՀԱՕԿ լրատվական

Հետևեք մեզ նաև Telegram-ում