«Յուվենտուսը» հաղթեց դերբիում, Դիբալան դուբլ ձևակերպեց (տեսանյութ)

Ա Սերիայի 6-րդ տուրի շրջանակում կայացավ թուրինյան դերբին․ «Յուվենտուսը» հյուրընկալեց «Տորինոյին» և 4։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Հաշիվը 16-րդ րոպեին բացեց Պաուլո Դիբալան։ 24-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով․ երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Դանիելե Բազելին։ Թվային առավելություն ստացած «Յուվենտուսը» նախքան ընդմիջում կրկնապատկեց առավելությունը․ 40-րդ րոպեին աչքի ընկավ Միրալեմ Պյանիչը։ Երկրորդ կեսում էլ մեկական գոլ խփեցին Ալեքս Սանդրոն և Դիբալան։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսն» ունի 18 միավոր և շարունակում է «Նապոլիի» հետ կիսել առաջին հորիզոնականը։ «Տորինոն» 6 խաղում վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Յուվենտուս» – «Տորինո»՝ 4։0
Գոլերը՝ Դիբալա 16՛, 90+1՛, Պյանիչ 40՛, Սանդրո 57՛
Հեռացում՝ Բազելի 24՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում