Վենգեր․ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում շատ չեն հետաքրքիր խաղերը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումներն այնքան էլ հետաքրքիր չեն։ Միևնույն ժամանակ ֆրանսիացի մասնագետը, ում թիմն այս մրցաշրջանում հանդես է գալիս Եվրոպա լիգայում, նշել է, որ կարոտում է հեղինակավոր մրցաշարը։

-Կարծում եմ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում այնքան էլ շատ չեն հետաքրքիր հանդիպումները։ Դիտելու համար կարելի է ընտրել միայն 1-2 հանդիպում։ Մրցաշարի խմբային փուլը շատ կանխատեսելի է դարձել։

Կարոտո՞ւմ եմ Չեմպիոնների լիգան։ Եթե անկեղծ՝ այո։ Բայց ես մոտ 200 հանդիպում եմ ունեցել այդ մրցաշարում, ինչն առավելություն է,- Վենգերի խոսքը փոխանցում է «The Telegraph»-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում