Լեգենդար զույգ․ Ֆեդերերն ու Նադալը հաղթել են ցուցադրական մրցաշարում (տեսանյութ)

Իսպանացի Ռաֆայել Նադալը և շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, առաջին անգամ հանդես գալով որպես թիմակիցներ, հաղթել են Լեյվերի գավաթի ցուցադրական մրցաշարում։

Ռոջերն ու Նադալն ուժեղ են եղել ամերիկացիներ Սեմ Կուերի և Ջեք Սոկ զույգից, արձանագրվել է 6:4, 1:6, [10:5] հաշիվը։ Ավելի վաղ Ֆեդերերը մենախաղում 6։4, 6։2 հաշվով պարտության էր մատնել Կուերիին, իսկ Նադալը 6:3, 3:6, [11:9] հաշվով հաղթել էր Սոկին։

Մրցաշարի խորհրդանշական Եվրոպայի թիմի ներկայացուցիչներից չեխ Թոմաշ Բերդիխն էլ 6:4, 6:7 (4:7), [6:10] հաշվով զիջել էր ավստրալացի Նիկ Կիրյոսին։ Մինչ այժմ տեղի ունեցած 8 հանդիպումներից 6-ում հաղթանակ են տոնել եվրոպացի թենիսիստները։

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Եվրոպայի թիմում հանդես են գալիս Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, ավստրացի Դոմինիկ Տիմը, չեխ Թոմաշ Բերդիխը, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը, խորվաթ Մարին Չիլիչը։ Մյուս թիմը ներկայացնում են ամերիկացիներ Ջեկ Սոկը, Ջոն Իսները, Սեմ Կուերին և Ֆրենսիս Տիաֆոն, ավստրալացի Նիկ Կիրյոսը և կանադացի Դենիս Շապովալովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում