USD
EUR
RUB

10 թիմ, որ հաջողության է հասել առանց լուրջ ծախսերի

 

Ամառային տրանֆերային պատուհանի ընթացքում «Տոտենհեմն» այն ակումբներից էր, որի անունը շատ քիչ էր հայտնվում լրահոսում։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ առանց շռայլ ծախսերի և նորեկների հոսքի էլ կարելի է հաջողության հասնել։ 

10 օրինակ «Տոտենհեմի» համար

«Մանչեսթեր Յունայթեդ» (2000)

1999-2000թթ. «Մանչեսթեր Յունայթեդը» սըր Ալեքս Ֆերգյուսոնի ղեկավարությամբ 18 միավորի առավելությամբ հաղթեց Անգլիայի Պրեմիեր լիգայում: Դա այն դեպքում, երբ Մարկ Բոսնիչը գլուխ չհանեց Պետր Շմեյխելին փոխարինողի պարտականություններից: Նույնը կարելի է ասել Մասիմո Տաիբի մասին: Միայն «Մոնակոյի» դարպասապահ Ֆաբյեն Բարտեզի տեղափոխությունը հանգստացրեց թիմի պաշտպաններին:

Չնայած ֆրանսիացին շատ արագ լքեց թիմը՝ մեկնարկային մրցաշրջանը կարողացավ հաջողությամբ ավարտել: 15 «չոր» խաղի հաշվին թիմը կարողացավ չեմպիոն դառնալ: Բարտեզն օգնեց, բայց նա չէր թիմին հաջողություն բերողը: Ֆերգյուսոնն էր, ով կարողացել էր պահել աստղերին և առանձնահատուկ գնումներ չէր կատարել։

«Չելսի» (2009)

Կարլո Անչելոտիին գլխավոր մարզչի աթոռին նստեցնելը կազմին մեծ փոփոխություններ չտվեց, ինչպես 2004-ին Ժոզե Մոուրինյուի օրոք էր:  «Չելսին» այդ ժամանակ 18 միլիոն ֆունտի դիմաց գնեց Յուրի Ժիրկովին, 6.5-ի դիմաց՝ Դենիել Սթարիջին ու 1.5-ի դիմաց՝ Նեմանյա Մատիչին, անվճար ստացավ Ռոս Տյորնբուլին։  

Ոչ թե այս համեստ ձեռքբերումները, այլ Անչելոտիի տակտիկական փոփոխությունները լոնդոնցիներին օգնեցին անհավատալի հաջողության հասնել: Դիդյե Դրոգբան 29 գոլ խփեց, Ֆրենկ Լեմպարդն ու Մալուդան իրենց լավագույն խաղը ցուցադրեցին։ 103 գոլ հետո «Չելսին» ոսկե դուբլ ձևակերպեց, բայց Չեմպիոնների լիգայում ոչինչ չստացվեց: Իտալացին Լոնդոնում քիչ աշխատեց, բայց չի կարելի մոռանալ նրա ավանդը: 

«Բլեքբերն» (1994)

Մարդիկ սիրում են ասել, թե Քենի Դալգլիշի ժամանակաշրջանը «Բլեքբերնում» մեծապես կախված էր Ջեք Ուոկերի հարստությունից, բայց պետք է նկատել, որ միայն փողը չէր թիմի հաջողության գրավականը: Այո, առանց Ալան Շիրերի ու Սատտոնի «Ռովերսը» գլուխ չէր հանի, թեև վերջինս երկու նորեկներից մեկն էր․ ակումբը «Սաութհեմփթոնից» գնել էր Ջեֆ Կենին, իսկ Թոնի Գեյլն ու Շեյ Գիվենն անվճար էին տեղափոխվել։

«Ատլետիկ Բիլբաո» (2011)

2011-ին «Ատլետիկը» գրեթե ոչինչ չծախսեց, միայն «Սարագոսայից» ձեռք բերեց Անդեր Էրերայի տրանսֆերը։ Անգամ տիտղոսների բացակայությունը չի ստվերում փաստը, որ Մարսելո Բյելսայի «Ատլետիկը» դարձավ ամենահայտնի թիմերից մեկը: Ներքին առաջնությունում թիմն անկանոն հանդես եկավ և 9-րդ հորիզոնականը զբաղեցրեց, բայց գերեց Եվրոպան 3:2 հաշվով «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելուց ու եզրափակչում Ռադամել Ֆալկաոյի «Ատլետիկոյին» հանդիպելուց հետո: Իսպանիայի գավաթն էլ նրանցից շատ հեռու չէր, բայց… 

Թիմը երկար չշարունակեց նույն տեմպով, բայց երկրպագուներն այդ «Բիլբաոն» դեռ երկար կհիշեն: 

«Վալենսիա» (2001)

Երբ Ռաֆայել Բենիտեսը գլխավորեց «Վալենսիան», ակումբում չէին էլ մտածում ծախսերի մասին: Թիմը հաղթեց Լա լիգայում ոչ թե փողի, այլ հիանալի պաշտպանության շնորհիվ (բաց թողած ընդամենը 29 գնդակ): Հատկապես զարմացրեց «չղջիկների»՝ «Լացիո» տեղափոխված Գաիսկա Մենդյետայի բացակայությամբ հաջողության հասնելու կարողությունը: Ամեն ինչ Բենիտեսի շնորհիվ տեղի ունեցավ. նա 4-4-2 ձևաչափը փոխարինեց 4-2-3-1-ով: Հաղթանակը Բենիտեսին դարձրեց ամենահարգված երիտասարդ մարզիչներից մեկը: 

«Միլան» (2003)

Տեղափոխվենք Իտալիա ու խոսենք Լեոնարդո Բոնուչիին, Անդրե Սիլվային, Հական Չալխանողլուին․․․ միատեղած «Միլանի» մասին: 2017-ը 2003-ի հակապատկերն է, երբ միլանցիները Կարլո Անչելոտիի ղեկավարությամբ միայն Կակային, Նիկոլ Պոցիին ու Կաֆուին գնեցին:

Չեմպիոնների լիգայում հաղթանակ տարած Անչելոտին գոհ էր իր թիմի կազմից: Կաֆուն հզորացրել էր պաշտպանությունը, որտեղ արդեն իսկ վատ չէին խաղում Կոստակուրտան, Նեստան ու Մալդինին: «Միլանը» մրցակիցներին հնարավորություն չտվեց, 11 միավորի տարբերությամբ հաղթեց Ա Սերիայում ու ընդամենը 2 անգամ պարտվեց ամբողջ մրցաշրջանի ընթացքում: 

«Բարսելոնա» (2015)

Երևի հիանալի է տրանսֆերների մասին մտածել, երբ առանց այդ էլ աշխարհի ուժեղագույն կազմերից մեկը քո տրամադրության տակ է: 2014-ին կատալոնական ակումբ տեղափոխված Լուիս Սուարեսը բավականին արագ կարողացավ համագործակցել Մեսսիի ու Նեյմարի հետ: Պաշտպանությունում Պիկեն էր, կիսապաշտպանությունում՝ Անդրես Ինյեստան, Չավին ու Բուսկետսը: Ի՞նչ փոխես:

Թիմ եկան Արդա Թուրանը, Ալեյիշ Վիդալը, բայց մինչև հունվար չխաղացին: Գլխավոր «տրանսֆերը» Դանի Ալվեսին պահելն էր: Միևնույն ժամանակ «Ռեալը» 50 մլն ֆունտ վճարեց Դանիլոյի ու Մատեո Կովաչիչի համար, բայց ոչինչ չփոխվեց. «Բարսան» ավելի ուժեղ էր։

«Վերդեր Բրեմեն» (2003)

2003-04թթ. մրցարջանում «Վերդերը» 1993-ից հետո առաջին անգամ տիտղոս նվաճեց: Հաջողության բանալին խաղային փիլիսոփայության մեջ էր։ Տրանսֆերներ առանձնապես չէին եղել․ Իսմաելն ու Լագերբլը միասին 1 մլն ֆունտ էլ չարժեցան: 

Ցավոք, թիմի հաջողությունը երկար չտևեց։ Դաշտում ամեն ինչ կարգին էր, բայց դրանից դուրս՝ ոչ: 28 գոլ խփած հարձակվող Աիլտոնը, Կրստաիչն ու Լիստեշը մտադիր էին հեռանալ:

«Բավարիա» (2005)

Զարմանալի է, բայց «Բավարիան» 2005-ին հաջողության հասավ առանց մեծ ծախսերի: Ակումբ տեղափոխվեցին Իսմաելն ու Դոս Սանտոսը, բայց հիմնականում առանց նորեկների շարունակեցին: Հաջողության գրավականը ֆիզիկական ուժն էր:

Մարզիչ Ֆելիքս Մագատը ֆուտբոլիստների հետ իդեալական հարաբերություններ չուներ, բայց թիմին վերադարձրեց տիտղոսը, ինչը չի կարող չզարմացնել, հատկապես այն ֆոնի վրա, թե որքան գումար վաստակեցին նրան հաջորդողները:

«Մանչեսթեր Յունայթեդ» (1995)

1995-ի ամռանը Ֆերգին վերցրեց ու կոտրեց թիմը, որն Պրեմիեր լիգայի 2 տիտղոս էր նվաճել: Նա վաճառեց Փոլ Ինսային, Անդրե Կանչելսկիսին ու Մարկ Հյուզին: Մարզիչը հաջողությունը կառուցեց ակումբի ակադեմիայի հիմքի վրա: Խոսքն իհարկե 92-ի խմբի մասին է:

Թիմի հույսը Դևիդ Բեքհեմի, Նևիլ եղբայրների, Ռայան Գիգզի, Փոլ Սքոուլզի ու Նիկի Բատի ուսերին էր: Բացի այդ, 8 ամսվա բացակայությունից հետո թիմ վերադարձավ Էրիկ Կանտոնան: Ֆրանսիացին արագորեն վերադարձրեց մարզավիճակն ու 19 գոլ խփեց: 

Սկզբնաղբյուր՝ FourFourTwo

Լրահոս
Չեխիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Անգլիային Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի Մ18 տարեկանների փոխչեմպիոնն է «Բարսելոնա»-ն փոխարինողներ ունի Լուիս Սուարեսի համար Սարգսյանը, Հակոբյանը և Դանիելյանը հաղթանակ են տոնել շախմատի Մեն կղզու մրցաշարի երկրորդ տուրում Եվրո-2021. Հայաստանի Մ-21 հավաքականը տարել է առաջին հաղթանակը Հայաստանի Մ-17 հավաքականը զիջել է Ուկրաինայի ընտրանուն Մ21. Ռուդիկ Մկրտչյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին (տեսանյութ) Ըմբշամարտում հաջողության հասնելու համար պետք է չկոտրվել. Սլավիկ Գալստյան Մոուրինյուն մերժել է «Լիոնին» Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ «Ռոմա»-ի հաջորդ խաղին «Փյունիկ»-ը և «Դինամո»-ն ընկերական խաղ կանցկացնեն Հայաստանից 7 ըմբիշ կմասնակցի Համաշխարհային բանակային խաղերին Բուֆոնի և դե Ռոսիի համար հրաժեշտի հնարավոր հանդիպումը կարող է լինել Հայաստանի դեմ խաղը Մեն կղզու մրցաշարում հայ շախմատիստների առաջին մրցակիցները հայտնի են «Լեո»-ն պարտվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղում Մարզիկ Արթուր Այվազյանը զբաղեցրեց պատվավոր 3-րդ հորիզոնականը Գվարդիոլան հայտնել է, թե երբ կհեռանա «Մանչեսթեր Սիթի»-ից Մխիթարյանը մարզվում է մարզասրահում Սամպաոլին կարող է գլխավորել «Լիոնը» Մեսսին հայտարարել է, թե երբ էր ցանկանում հեռանալ Բարսելոնայից Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Լվովում Ադրբեջանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստին թույլ չեն տվել մուտք գործել Ֆրանսիա Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերի վաճառքը կշարունակվի մինչև հոկտեմբերի 10-ը Սուրեն Արզումանյանը՝ բասկետբոլի կանանց Հայաստանի Մ-16 հավաքականի գլխավոր մարզիչ Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն աշխարհի առաջնության եզրափակչում է Ֆուտբոլի ընտրանին վերականգնողական մարզում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի հեռացնի Սուլշերին Ալեքսանդր Կարապետյանը «Սոչի»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստն է «Բարսելոնան» ջախջախեց «Սևիլիային» (տեսանյութ) «Յուվենտուսը» հաղթեց «Ինտերին» և վերադարձավ 1-ին հորիզոնական (տեսանյութ) Պիզելին մասնակցել է «Ակտոբե»-ի անհաջող խաղին «Արարատ-Արմենիա»-ն հաղթեց, «Փյունիկ»-ը ոչ-ոքի ավարտեց խաղը «Լոռի»-ի հետ «Աթլետիկոն» վերսկսում է Ռոդրիգոյի հարցով բանակցությունները Եվրասիական լիգա. «Ուրարտուն» պարտվեց «Բարսի Ատիրաուիին» Ֆուտբոլի ընտրանին ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 36-րդն է Մեսիի որակազրկումը չի չեղարկվել «Ռոմա»-ի մարզիչը պնդում է` Մխիթարյանը վնասվածքով է միացել ակումբին Արոնյանը կմասնակցի Համբուրգի Գրան պրիին Հակոբ Մկրտչյանը Օլիմպիական խաղերին մասնակցելու համար փոխելու է քաշային կարգը ԶԼՄ-ները պարզել են՝ Մեսսին ինչ է ասել Բարսայի խաղացողներին Ինտերի հետ խաղի ընդմիջմանը
website by Sargssyan