«Այլ օֆ Մեն». Գաբրիել Սարգսյանը մեկնարկել է հաղթանակով

Անգլիայում մեկնարկել է «Այլ օֆ Մեն» հզոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Բորիս Գելֆանդը: Ընդհանուր 160 մասնակիցների թվում են Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանը:

«Կույր» վիճակահանության արդյունքում հենց առաջին տուրում մի շարք ուժեղ շախմատիստներ մրցեցին միմյանց դեմ։ Մասնավորապես երկրորդ համարի տակ դասակարգված Վլադիմիր Կրամնիկը մրցեց երրորդ համարի տակ հանդես եկող Ֆաբիանո Կարուանայի հետ և պարտվեց։ Առաջին համարի տակ դասակարգված Մագնուս Կարլսենի մրցակիցն էր 2164 գործակից ունեցող Բրիկսեն Բարդուր Օրնը․ աշխարհի չեմպիոնը հաղթանակ տոնեց:

Գաբրիել Սարգսյանի մրցակիցն էր 2596 գործակից ունեցող Նիկլաս Հուշենբեդը, իսկ Սերգեյ Մովսեսյանը մրցեց Հարշա Բարատակոտիի հետ: Սարգսյանի համար մրցաշարի մեկնարկը հաղթական ստացվեց, իսկ Մովսեսյանն առաջին տուրն ավարտեց ոչ-ոքի արդյունքով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում