Աշխարհի գավաթ․ Լևոն Արոնյանը և Դին Լիժենը կրկին ոչ-ոքի խաղացին

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում սեպտեմբերի 24-ին կայացավ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանի և չինացի Դին Լիժենի միջև երկրորդ դասական պարտիան:

Գրոսմայստերները կրկին ոչ-ոքի խաղացին՝ պարտիան ավարտելով 75-րդ քայլին։ Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ուներ որոշակի առավելություն, սակայն Լիժենը հաջող պաշտպանվեց: 

Այժմ դիմակայությունն հաշիվն է 1։1։ Սեպտեմբերի 25-ին կանցկացվի չորս դասական պարտիաներից երրորդը: Ընդհանուր հավասարության դեպքում գրոսմայստերները հաղթողին կորոշեն թայ-բրեյքում։

Պարտիայի ընթացքում կատարված քայլերը ներկայացված են այս հղմամբ։

“>

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում