«Շիրակը» հաղթեց «Ալաշկերտին» և նվաճեց Հայաստանի սուպերգավաթը
24/09/2017 21:00
Նմանատիպ
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի՝ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի սուպերգավաթի՝ «Ալաշկերտ» – «Շիրակ» հանդիպումը։
Երկրի չեմպիոնի և գավաթակրի խաղի ելքը վճռվեց վերջնամասում։ Հաշիվը բացվեց 79-րդ րոպեին․ գյումրեցիներին առաջ մղեց Մուսա Բակայոկոն։ Տասը րոպե անց աչքի ընկավ Մարտուն Մխիթարյանը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Հայաստանի սուպերգավաթ
«Ալաշկերտ» – «Շիրակ»` 0:2
Գոլերը` Բակայոկո 79՛, Մխիթարյան 89՛
Հետևեք մեզ նաև Telegram-ում