ATP-ի վարկանիշ. Փոփոխություն թոփ-10-ում

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը: Լավագույն տասնյակում միայն մեկ փոփոխություն է տեղի ունեցել: Գրիգոր Դիմիտրովը շրջանցել է Ստեն Վավրինկային ու բարձրացել 8-րդ հորիզոնական:

Առաջատարը նախկինի պես Ռաֆայել Նադալն է: Երկրորդ տեղում է Ռոջեր Ֆեդերերը, իսկ եռյակը եզրափակում է Էնդի Մարեյը:

ATP-ի թոփ-10-ը

1 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 9465 միավոր

2 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 7505

3 (3). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – 6790

4 (4). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) – 4310

5 (5). Մարին Չիլիչ (Խորվաթիա) – 4155

6 (6). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 4125

7 (7). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) – 3925

8 (9). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – 3575

9 (8). Ստեն Վավրինկա (Շվեյցարիա) – 3540

10 (10). Պաբլո Կարենո Բուստա (Իսպանիա) – 2855

Հետևեք մեզ նաև Telegram-ում