Առաջին խումբ. Առաջատարը փոխվեց (տեսանյութ)

Այսօր` սեպտեմբերի 25-ին կայացել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 7-րդ տուրի 4 հանդիպում:

Ամենաուշագրավ խաղն անցկացվել է Ձորաղբյուրում, որտեղ «Արարատի» ու «Ալաշկերտի» երկրորդ թիմերի միջև խաղում 7 գոլ է գրանցվել: «Ալաշկերտը» հաղթել է 4:3 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Մհեր Սահակյանը:

«Լոռին» հաղթել է «Շիրակ-2»-ին (2:0) ու 17 միավորով բարձրացել առաջին հորիզոնական: Վանաձորցիներին կարող է շրջանցել «Արցախը» (16), որի հանդիպումն «Ավան Ակադեմիայի» հետաձգվել է:

«Լոռի» – «Շիրակ-2»՝ 2:0 (2:0)
Գոլերը՝ Դավիթ Փարեմուզյան 20, 44

«Արարատ-2» – «Ալաշկերտ-2»՝ 3:4 (1:1)
Գոլերը՝ Միքայել Առուստամյան 44, 77, Ալբերտ Զոհրաբյան 55 («Արարատ-2»), Մհեր Սահակյան 18, 48, 86, 11մ, Բենիկ Հովհաննիսյան 48 («Ալաշկերտ-2»)

«Բանանց-2» – «Գանձասար-Կապան-2» 0:1 (0:0)
Գոլը՝ Աբդուլա Բաբա, 75

«Փյունիկ-2» – «ՖԿ Արցախ»՝ 0:1 (0:1)
Գոլը՝ Գոռ Մկրտումյան, 39, 11մ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում