ԱԳ եզրափակիչ. Արոնյանը չօգտագործեց առավելությունը (կատարված քայլեր)

Վրաստանում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում տեղի է ունեցել եզրափակչի չորրորդ պարտիան, որում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Լիժեն Դինի հետ: Հայ գրոսմայստերը առավելություն է ունեցել, սակայն չինացին կարողացել է անցողիկ զինվորին ակտիվացնել, ինչից հետո Լևոնը որոշել է ոչ-ոքիին համաձայնել:

Այսպիսով, դասական շախմատում անցկացված բոլոր 4 պարտիաները խաղաղ ելք ունեցան, ուստի նշանակվելու է թայ-բրեյք, որը կանցկացվի արագ շախմատի կանոններով: Մրցախաղերը կկայանան վաղը:

Կատարված քայլեր

Հետևեք մեզ նաև Telegram-ում