Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթին» դարձավ միանձնյա առաջատար (տեսանյութ)
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել է Դոնեցկի «Շախտյորին» և 2:0 հաշվով հաղթանակ տոնել:
Առաջին կեսում հավասար խաղ է ընթացել, իսկ երկրորդում Խոսեպ Գվարդիոլայի թիմը տիրել է նախաձեռնությանը ու կարողացել գոլեր խփել: 48-րդ րոպեին միջին տարածությունից կատարած հաշվենկատ հարվածով աչքի է ընկել Կևին Դե Բրյունեն: «Քաղաքայինները» 72-րդ րոպեին մոտ են եղել երկրորդ գոլը խփելուն, սակայն 11-մետրանոցից Սերխիո Ագուերոյի հարվածը հետ է մղել դարպասապահ Անդրեյ Պյատովը:
Միայն հիմնական ժամանակի վերջին րոպեին անգլիական թիմը կարողացել ապահովել հաղթանակը․ Բերնարդու Սիլվայի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Ռահիմ Սթերլինգը:
Այդ հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 6 միավոր ու միանձնյա գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը:
Խաղի տեսաամփոփումը կարող եք դիտել այս հղմամբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում