«Լիվերպուլը» կրկին չի իրացրել հսկայական առավելությունը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Լիվերպուլը» Մոսկվայում հյուրընկալվել է «Սպարտակին» և ոչ-ոքի խաղացել, գրանցվել է 1:1 հաշիվը:

23-րդ րոպեին հաշվի մեջ առաջ են անցել տանտերերը․ Ֆերնանդոն տուգանայինից կատարած հարվածով խոցել է Լորիս Կարիուսի պաշտպանած դարպասը: Առավելությամբ խաղացող մերսիսայդցիները դրանից հետո ավելի են ուժեղացրել ճնշումը և 8 րոպե անց վերականգնել հաշվի հավասարությունը: Սադյո Մանեի հետ «պատ» խաղարկելուց հետո մոտ տարածությունից դարպասը ռմբահարել է Ֆիլիպե Կոուտինյոն:

Հետագա ժամանակահատվածում Յուրգեն Կլոպի թիմը բազմաթիվ գոլային պահեր է ունեցել, սակայն զարմանալիորեն չի կարողացել հաղթական գոլը հեղինակել:

Այսպիսով, «Լիվերպուլը» երկրորդ անընդմեջ ոչ-ոքի գրանցեց: Առաջին տուրում 2:2 հաշիվն էր արձանագրվել «Սևիլիայի» հետ տնային խաղում: «Սպարտակը» նույնպես երկու միավոր ունի:

Հանդիպման տեսաամփոփումը կարող եք դիտել այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում