Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր (կատարված քայլեր)

Վրաստանում ավարտվել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Լևոն Արոնյանը եզրափակչի թայ-բրեյքում երկու անգամ պարտության է մատնել չինացի Լիժեն Դինին ու դարձել չեմպիոն: Դասական շախմատով անցկացված բոլոր 4 պարտիաներում ոչ-ոքի էր գրանցվել:

Արագ շախմատի կանոններով անցկացրած առաջին պարտիայում Լևոնը ձիու և նավակի միջոցով ծուղակն է գցել մրցակցի թագավորին ու թագուհուն:

Կատարված քայլեր

Երկրորդ պարտիայում հայ գրոսմայստերը մատ է նախապատրաստել չինացու համար: Երբ Դինի շախերի հնարավորությունները վերաջացել են, նա ընդունել է անխուսափելի պարտությունը:

Կատարված քայլերի հղում 

Արոնյանը կարիերայի ընթացքում երկրորդ անգամ դարձավ աշխարհի գավաթակիր: Առաջին տիտղոսը նա նվաճել էր 2005 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում