«Բարսելոնան» հաղթել է ինքնագոլի շնորհիվ, «Յուվենտուսը»` հզոր ճնշման (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի D խմբում կայացել են «Սպորտինգ» – «Բարսելոնա» և «Յուվենտուս» – «Օլիմպիակոս» հանդիպումները:

Կատալոնացիները Լիսաբոնում հաղթել են 1:0 հաշվով: Միակ գոլը գրանցվել է 49-րդ րոպեին: Տուգանայինի խաղարկման ժամանակ Լիոնել Մեսսիի կատարած փոխանցումից հետո գնդակը դիպչել է Լուիս Սուարեսին, ապա տանտերերի պաշտպան Սեբաստիան Կոատեսին ու հայտնվել դարպասում:

Տեսանյութի հղում

«Յուվենտուսը» երկար ժամանակ չի կարողացել գրավել հույների դարպասը` չնայած հսկայական ճնշում է գործադրել: Երկրորդ կեսում փոխարինման է մտել Գոնսալո Իգուայինը, ով 69-րդ րոպեին վերջապես առաջ է մղել թուրինցիներին: 80-րդ րոպեին Մարիո Մանջուկիչը կրկնապատկել է հաշիվը: Այլ գոլեր չեն գրանցվել` 2:0:

Տեսանյութը կարող եք դիտել նաև այստեղ

 Երկու տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 6 միավոր և առաջին տեղում է: «Յուվենտուսն» ու «Սպորտինգը» հավաքել են երեքական միավոր, իսկ «Օլիմպիակոսը» դեռ միավոր չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում