«Ատլետիկո»-«Չելսի». 94-րդ րոպեին խփած գոլը որոշիչ է դարձել (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղային օրվա ամենալարված վերջաբանն ունեցել է «Ատլետիկո» – «Չելսի» հանդիպումը: Լոնդոնցիները հաղթել են 2:1 հաշվով:

Հաշիվը 40-րդ րոպեին բացել են տանտերերը: Անտուան Գրիզմանը հստակորեն իրացրել է 11-մետրանոց հարվածը: Քիչ հետո Կոկեն չի կարողացել գրավել անպաշտպան դարպասը: Ավելի վաղ Էդեն Ազարի գեղեցիկ հարվածից հետո գնդակը դիպչել է դարպասաձողին:

Երկրորդ կեսում լոնդոնցիները կամային հաղթանակ են կորզել: Նախ, Ազարի փոխանցումից հետո գլխի հարվածով աչքի է ընկել Ալվարո Մորատան (60), իսկ մրցավարի ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին Մարկոս Ալոնսոյի փոխանցումը եզրափակել է Միշի Բատշուային:

Տեսանյութի հղում

C խմբի մյուս խաղում «Ռոման» հաղթել էր ադրբեջանական «Ղարաբաղին»: Այսպիսով, «Չելսին» վաստակել է 6 միավոր, «Ռոման» 4 միավորով երկրորդ տեղում է, «Ատլետիկոն» ունի 3 միավոր, իսկ ադրբեջանցիները 0 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում