Անչելոտին պաշտոնանկ արվեց

«Բավարիան» պաշտոնապես հաստատել է, որ թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

«Մրցաշրջանի հենց սկզբից «Բավարիայի» ցուցադրած խաղն ու արդյունքները չէին գոհացնում մեզ: ՊՍԺ-ի հետ խաղը (0:3) ցույց տվեց, որ հարկավոր է համապատասխան քայլեր ձեռնարկել»,- ասել է գերմանական ակումբի ղեկավար խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն:

Մյունխենցիների գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վիլի Սանյոլը:

«Բավարիան» Գերմանիայի առաջնությունում ընթանում է երրորդ տեղում, իսկ Չեմպիոնների լիգայի երկու հանդիպումներում վաստակել է 3 միավոր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում