Նեյմարն ու Կավանին այրեցին Անչելոտիին (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Պարի Սեն Ժերմեն» – «Բավարիա» խաղին ու դրա հետևանքին:

Փարիզցիները հաղթել են 3:0 հաշվով: Հարձակվողներ Նեյմարն ու Կավանին մեկական գոլ են խփել։ Այդ պարտությունը ճակատագրական է դարձել մյունխենցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի համար, ում պաշտոնանկ են արել:

Մոմանին պատկերում է` ինչպես են Նեյմարն ու Կավանին այրում իտալացի մարզչին: Ծաղրանկարը ներկայացված է այս հղմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում