Ագուերոն վթարի է ենթարկվել ու կոտրվածք ստացել (լուսանկարներ)

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ավտովթարի է ենթարկվել Ամստերդամում,- հայտնում է clarin.com-ը:

Արգենտինացու հետ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, երբ նա տաքսիով մեկնել է օդանավակայան: Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել սյունին: 29-ամյա ֆուտբոլիստը կողոսկրի կոտրվածք ստացել: Նշվում է, որ Ագուերոն կարող էր ավելի ծանր վնասվածք ստանալ, եթե ամրագոտին կապած չլիներ: Սպասվում է, որ հարձակվողը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու ամիս:

ԱՊԼ-ի հաջորդ տուրում «քաղաքայինները» հյուրընկալվելու են «Չելսիին»:

Լուսանկար

Լուսանկար

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում