USD
EUR
RUB

Մարզչական աստղաբույլը կհամալրվի ևս մեկ տաղանդով

 

Ֆուտբոլի պատմության լավագույն կենտրոնական կիսապաշտպաններից մեկը՝ Խաբի Ալոնսոն, ով նախորդ մրցաշրջանում ավարտել էր կարիերան, հայտարարել է, որ պատրաստվում է անցնել մարզչական աշխատանքի: Sport.Times.am-ը վերհիշել է Ալոնսոյի անցած ճանապարհն ու այն մարզիչներին, որոնց հետ աշխատել է իսպանացին, հասկանալու համար՝ որքանո՞վ կօգնի դա հաջողակ մարզիչ դառնալուն:

Ֆուտբոլիստի կարիերա

Խաբի Ալոնսո - 35 տարեկան
1999-2004 թթ. «Ռեալ Սոսյեդադ»
2004-2009 թթ. «Լիվերպուլ»
2009-2014 թթ. «Ռեալ»
2014-2017 թթ. «Բավարիա»
2003-2014 թթ. Իսպանիայի հավաքական

Ալոնսոն իր կարիերայի ընթացքում դարձել է Գերմանիայի և Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ՝ «Լիվերպուլի» և «Ռեալի» կազմում հաղթել է Չեմպիոնների լիգան, Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է Մունդիալ 2010-ի, Եվրո-2008-ի և Եվրո-2012-ի չեմպիոն:

 
Մարզիչներ, որոնց հետ աշխատել է

«Ռեալ Սոսյեդադում» նրան մարզել է Ջոն Տոշակը: Վերջինս Ալոնսոյին հանձնել է ավագի թևկապը՝ չնայած այն հանգամանքին, որ իսպանացին դեռ 20 տարեկան էր: Եվ հենց այդ պահից էլ սկսել է Ալոնսոյի կարիերայի վերելքը: Առաջնորդ լինելու համար տարիքն էական չէ:

«Լիվերպուլում» Ալոնսոյի գլխավոր մարզիչն էր Ռաֆա Բենիտեսը: Վերջինիս մասին կարծիքները կիսվում են: Շատերը նշում են, որ Բենիտեսն իրոք լավ մասնագետ է, իսկ մյուս մասն էլ պնդում է, որ նրա կարիերայի ընթացքում իրենց միշտ ուղեկցել է հաջողությունը՝ ինչպես ստամբուլյան եզրափակչի օրը, երբ «Լիվերպուլը» դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:

Այնուամենայնիվ, Բենիտեսը լուրջ ազդեցություն է ունեցել Ալոնսոյի հետագա աճի և զարգացման վրա: Ամենակարևոր բանը, որ Ալոնսոն սովորել է Բենիտեսից՝ համբերատար լինելն է:

Մադրիդի «Ռեալում» Ալոնսոյի հետ աշխատել են Մանուել Պելլեգրինին, Ժոզե Մոուրինյուն և Կարլո Անչելոտին: Բայց բոլորից շատ նրան վստահել և հավատացել է Ժոզե Մոուրինյուն: Պորտուգալացու ղեկավարման տարիներին մադրիդյան ակումբը դարձել էր «պատերազմի» մասնակից, իսկ Ալոնսոն համարվում է այդ ճակատամարտի հրամանատարը: Խաբին Մոուրինյուից կարող է քաղել այն, որ փոխզիջումը, պրագմատիզմն ու բռնությունն իրենց ուրույն տեղն ունեն ֆուտբոլում:

Կարլո Անչելոտին իտալացի է, իսկ դա նշանակում է, որ մարզումների ժամանակ նա շատ մեծ ժամանակ է հատկացրել տակտիկային: Բացի տակտիկական գաղափարները, Անչելոտին առանձնանում է ֆուտբոլիստների հետ ընկերական հարաբերություններ ձևավորելու յուրահատուկ տաղանդով: Անկասկած, Ալոնսոն շատ բան է սովորել իտալացի մասնագետից:

2014 թվականին, երբ թվում էր թե Ալոնսոյի կարիերան մոտենում է ավարտին, հայտնվեց Պեպ Գվարդիոլան: Վերջինս նրան հրավիրեց «Բավարիա» և դարձրեց թիմի առանցքային խաղացողներից մեկը: Խաբի Ալոնսոն «Բավարիայում» անցկացրած իր 5-րդ խաղում դարձավ յուրատեսակ ռեկորդի հեղինակ: Նա մեկ խաղի ընթացքում 206 անգամ դիպել է գնդակին և կատարել 196 ճշգրիտ փոխանցում: Գվարդիոլան Ալոնսոյին սովորեցրել է, որ համակարգային ֆուտբոլը կարող է հաղթահարել ցանկացած մարտահրավեր և դրանում մեծ տեղ ունեն վետերանները:

Իսպանիայի հավաքականում անցկացրած տարիներին Ալոնսոն Վիսենտե Դել Բոսկեից սովորել է կարգապահություն, ինչպես նաև երիտասարդ տաղանդների և հանրահայտ ֆուտբոլիստների հետ աշխատելու հմտություն:

Եթե Ալոնսոյին հաջողվի այս բոլոր գաղափարներն ու ունակությունները կիրառել մարզչական կարիերայի ընթացքում, ապա վստահաբար կարելի է ասել, որ նրան մեծագույն կարիերա է սպասվում:

Միհրան Ալեքսանյան

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan