Օլիմպիական խաղերը կազմակերպիչ երկրում լուրջ հետաքրքրություն չունեն

Հարավային Կորեայում հարցում են անցկացրել տեղի բնակչության շրջանում, որպեսզի պարզեն Փխենչխանում 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի նկատմամբ հետաքրքրության մակարդակը:

Հարցվածների 66,6 տոկոսը կարծում է, որ Խաղերը հաջողված կլինեն: Մրցումների նկատմամբ հետաքրքրություն են հայտնել 39 տոկոս հարցվածները,- գրում է insidethegames.biz-ը:

Օլիմպիադայի տոմս գնելու պատրաստակամություն են դրսևորել 39 տոկոս մարդիկ: Արևելասիական այդ երկրում ամենամեծ հետաքրքրությունը վայելելու է շորտ-տրեկը: Այդ մարզաձևի մրցումներին պատրաստվում են ներկա գտնվել հարցվածների 32 տոկոսը:

Չմշկավացզքի նկատմամբ հետաքրքրությունը կազմում է 16,7%, իսկ գեղասահքի` 15,2%:
Միայն 7 տոկոսն են հայտնել, որ պարտադիր ներկա են լինելու Խաղերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում