«Ալաշկերտը» հաղթեց «Բանանցին» և դարձավ առաջատար (տեսանյութ)
30/09/2017 17:59
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ առանցքային հաղթանակ տոնեց «Բանանցի» նկատմամբ։
Գործող չեմպիոնն առավելության հասավ 2։0 հաշվով։ 42-րդ րոպեին հաշիվը բացեց Արտակ Եդիգարյանը՝ անվրեպ իրացնելով հյուրերի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը, իսկ 62-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց Լեստեր Պելտիերը։
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտն» ունի 17 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 15 միավոր ունեցող «Շիրակը» տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել։ «Բանանցը» մնաց 12 միավորով երրորդ տեղում։
Եդիգարյանի 11-մետրանոցի տեսանյութը ներկայացված է այս հղմամբ, իսկ Պելտիերի գոլը՝ այս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում