«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց հետնապահին (տեսանյութ)
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում առաջատարներից «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց հետնապահ «Քրիսթալ Փելասին» և ջախջախիչ հաղթանակ տոնեց։ «Կարմիր սատանաները» 4 անպատասխան գոլ խփեցին․ դուբլ ձևակերպեց Մարուան Ֆելայինին, մեկական անգամ աչքի ընկան Խուան Մատան և Ռոմելու Լուկակուն։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր, սակայն 66-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Ջեսի Լինգարդին։
«Մանչեսթեր Յունայթեդն» այս հաղթանակից հետո 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Քրիսթալ Փելասը» 7-րդ անընդմեջ պարտությունը կրեց և շարունակում է եզրափակել աղյուսակը։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Քրիսթալ Փելաս»՝ 4։0
Գոլերը՝ Մատա 3՛, Ֆելայինի 35՛, 49՛, Լուկակու 86՛
Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում