Հայաստանի գեղասահորդներն ավարտեցին ելույթները վարկանիշային մրցաշարում

Սեպտեմբերի 30-ին, Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում ավարտվեց գեղասահքի «Nebelhorn Trophy 2017» միջազգային մրցաշարը, որտեղ խաղարկվում էին 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի 6-ական ուղեգրեր:

Շաբաթ օրը կամավոր ծրագրով հանդես եկան մենասահորդուհիները: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը զբաղեցրեց յոթերորդ տեղը, իսկ կարճ և կամավոր ծրագրերի ընդհանուր արդյունքով (45.57+96.73) բարձրացավ 8-րդ հորիզոնական (142.30):

Թինա Կարապետյան – Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը կամավոր ծրագրում 7-րդն էր, կարճ և կամավոր ծրագրերի հանրագումարով (55.05+85.93)՝ 8-րդը (140.98):

ՀԱՕԿ լրատվականը հաղորդում է, որ Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան – Սիմոն Պրու Սենեկալ զույգը մրցաշարի արդյունքներով Պհենչհան-2018-ի, համապատասխանաբար, առաջին և երկրորդ պահեստայինների կարգավիճակ են ստացել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում