«Արսենալը» հաղթեց «Բրայթոնին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Բրայթոնի» նկատմամբ։ Արսեն Վենգերի սաներից մեկական գոլ խփեցին Նաչո Մոնրեալը և Ալեքս Այոբին։

Այս հաղթանակից հետո «զինագործներն» ունեն 13 միավոր և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը, իսկ «Բրայթոնը» 7 միավորով 14-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր

«Արսենալ» – «Բրայթոն»՝ 2։0
Գոլերը՝ Մոնրեալ 16՛, Այոբի 56՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում