«Շիրակը» 95-րդ րոպեին խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում «Շիրակը» հյուրընկալեց «Գանձասար-Կապանին» և ոչ-ոքի խաղաց։ Թիմերը մեկական գնդակ խփեցին։

Հաշիվը 46-րդ րոպեին բացեց Ուբեյմար Անգուլոյը։ Կապանցիների նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 95-րդ րոպեն, երբ հյուրերի դարպասին նշանակվեց 11-մետրանոց տուգանային, որն անվրեպ իրացրեց Փոլ Մուսա Բակայոկոն։

Այս հանդիպումից «Շիրակն» ունի 16 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ալաշկերտին» զիջելով 1 միավորով։ «Գանձասար Կապանը» 9 միավորով չորրորդ տեղում է։

Անգուլոյի գոլը ներկայացած է այս հղմամբ, իսկ Բակայոկոյինը՝ այս։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում