Առանց Անչելոտիի․ «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Հերտայի» հետ (տեսանյութ)

Օրերս գլխավոր մարզչի պաշտոնից Կարլո Անչելոտիին ազատած Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում հյուրընկալվեց «Հերտային» և ոչ-ոքի խաղաց։

10-րդ րոպեին «Բավարիային» առաջ մղեց Մաթս Հյումմելսը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին, սակայն Վիլի Սանյոլի գլխավորությամբ հանդես եկող մյունխենցիներին չհաջողվեց պահպանել 2 գնդակի առավելությունը։ 51-րդ րոպեին Օնդրեյ Դուդան կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 56-րդ րոպեին Սալոմոն Կալուն ձևակերպեց վերջնական հաշիվը։

Այս ոչ-ոքիից հետո «Բավարիան» ունի 14 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Հերտան» 9 միավորով տասներորդն է։

Բունդեսլիգա, 7-րդ տուր

«Հերտա» – «Բավարիա»՝ 2։2
Գոլերը՝ Դուդա 51՛, Կալու 56՛ – Հյումմելս 10՛, Լևանդովսկի 49՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում