«Միլանը» սեփական հարկի տակ պարտվեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրոյում» հյուրընկալեց «Ռոմային» և 0։2 հաշվով պարտություն կրեց։

Հանդիպման հաշիվը 72-րդ րոպեին բացեց Էդին Ջեկոն, իսկ 5 րոպե անց երկրորդ գոլը խփեց Ալեսանդրո Ֆլորենցին։ Հանդիպման վերջին տասը րոպե դաշտի տերերն անցկացրեցին 10 հոգով․ 80-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Հական Չալխանողլուն։

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 15 միավոր (6 խաղ) և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Միլանը» 12 միավորով 7-րդ տեղում է։

Խաղի տեսաամփոփումը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում