Հայ բռնցքամարտիկները պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի են

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում շարունակում են անպարտելի մնալ:

«Punchboxing promoutions»-ի կազմակերպած բռնցքամարտի շոուի ընթացքում երեք հայ բռնցքամարտիկներն էլ նոկաուտով հաղթել են ուկրաինացի մրցակիցներին: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Արամ Ավագյանը մրցակցին նոկաուտի է ենթարկել երրորդ ռաունդում, Նարեկ Աբգարյանը՝ 6-րդ, իսկ Գոռ Երիցյանը 5-րդ ռաունդում ստիպել է հակառակորդին դադարեցնել մենամարտը:

Նշենք, որ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում իր 6-րդ հաղթանակը տարավ: Ավագյանի համար սա 5-րդ անընդմեջ հաղթանակն էր, իսկ Գոռ Երիցյան համար՝ երրորդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում