Ռոբեն. Իմ որդուն ավելի լավ են մարզում, քան Անչելոտին` «Բավարիային»

ESPN-ի լրագրող Մարկ Լովելը թվիթերում հրապարակել է «Բավարիայի» եզրային հարձակվող Արյեն Ռոբենի խոսքերը թիմի նախկին մարզիչ Կարլո Անչելոտիի մասին:

Հոլանդացին քննադատության է ենթարկել իտալացուն, ով պաշտոնանկ է արվել վատ արդյունքների պատճառով:

«Պատանեկան թիմում իմ որդուն ավելի լավ են մարզում, քան Անչելոտին` «Բավարիային»»,- ասել է Ռոբենը:

Ներկայումս մյունխենյան թիմը ժամանակավորապես մարզում է Վիլի Սանյոլը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում