Արսեն Ջուլֆալակյանը` բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու ըմբիշներ հանգստյան օրերին Ղազախստանում մասնակցել են Բոլատ Տուլիխանովի մրցաշարին: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը դարձել է բրոնզե մեդալակիր: 85 կգ Սարգիս Քոչարյանին չի հաջողվել պայքարել մրցանակային տեղերի համար:

Հավելենք, որ Հայաստանի հավաքականն առաջիկայում ուսումնամարզական հավաք կանցկացնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում