USD
EUR
RUB

Ճանապարհն ո՞ւր կարող է տանել Կարլո Անչելոտիին

 

Մեծ մարզիչն առանց աշխատանքի է մնացել: Շատերը կցանկանան իրենց թիմերի ղեկին տեսնել Կարլո Անչելոտիին: Իտալացին հայտարարել է, որ իր աշխատանքում 10-ամսյա արձակուրդ է վերցնելու (մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը), սակայն բազմաթիվ այլ մարզիչների նման հայտարարություններից հետո գայթակռիչ առաջարկներ են ստացել ու մտափոխվել: Յուրգեն Կլոպը «Բորուսսիայից» հեռացավ մեկ մրցաշրջան հանգստանալու մտքով, սակայն մի քանի ամիս անց արդեն «Լիվերպուլի» ղեկին էր: Թարմ օրինակներից` Դիկ Ադվոկատը հայտարարեց կարիերան ավարտելու մասին, բայց հետո գլխավորեց Հոլանդիայի ընտրանին:

Քննարկենք տարբերակները, որոնք կարող են համապատասխանել Անչելոտիին:։

«Արսենալ»

Իտալական լրատվամիջոցները վստահեցնում են, որ Անչելոտիի համար միակ տարբերակն «Արսենալն» է: Այո, լոնդոնյան ակումբը տարբերակ է իտալացու համար, քանի որ նա ցանկանում է կրկին Պրեմիեր լիգայում աշխատել, որտեղ լավ հիշողություններ ունի «Չելսին» ղեկավարելու օրերից: Միևնույն ժամանակ անհավատալի է, որ մրցաշրջանի սկզբից անգլիական ակումբի ղեկավարները հրաժեշտ կտան Արսեն Վենգերին: Վերջին տարիները վկայում են, որ հեշտ չէ բաժանվել 20 տարի թիմը գլխավորած մարզչից՝ չնայած ոչ ամենալավ արդյունքներին։

Վենգերն առնվազն մինչև մյուս ամառ կաշխատի Լոնդոնում, իսկ Անչելոտին կմնա նրան փոխարինողների ցուցակի առաջին հորիզոնականում:

«Լիվերպուլ»

Եթե Անչելոտին ԱՊԼ վերադառնա, ապա շատ հնարավոր է, որ սկսի ղեկավարել «Լիվերպուլը»: Կոնտեն, Մոուրինյուն, Գվարդիոլան ու Պոչետինոն ամուր նստած են իրենց աթոռներին, Վենգերը յուրահատուկ հարաբերության մեջ է «Արսենալի» հետ, իսկ «Լիվերպուլից» բացի անգլիական այլևս ոչ մի ակումբ իտալացուն համապատասխան չէ: Գուցե Յուրգեն Կլոպը հեռանա… Չէ՞ որ Չեմպիոնների լիգայում երկու ոչ-ոքին և առաջնությունում ոչ կայուն ելույթները հուսադրող չեն։

«Միլան»

Լուրեր են շրջանառվում, թե Անչելոտին չի ցանկանում հայրենիք վերադառնալ: Մի՞թե նրան չի կարող գայթակղել «Միլանն» ավելի հզորացնելու գաղափարը, չէ՞ որ սա նրա համար յուրահատուկ ակումբ է. նա խաղացել է այստեղ, մարզել:

Չվերադառնալու մասին խոսքերն ուղղակի հարգանք են Մոնտելայի նկատմամբ: Վինչենցոն նրան ընկեր է կոչում ու պատրաստ է իր «օգնականի տեղն առաջարկել»: Անչելոտին չի կարող նրա ստվերը դառնալ, բայց եթե իրավիճակն այնպես դասավորվի, որ Մոնտելան հեռանա, Անչելոտին հաստատ կքննարկի այս տարբերակը։ Ի վերջո «Միլանը» նրա սրտում է:

Իտալիայի հավաքական

Ջամպյերո Վենտուրան թեև հեռացվելու շատ լուրջ պատճառներ չունի, բայց տարբերակն արժե քննարկել: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան գուցե մտածի, որ Անչելոտիի հմտությունները կարող են օգնել լավ հանդես գալ Աշխարհի առաջնությունում։ Այո, գործող մարզչի հանդեպ արդար չի լինի, բայց Կարլոն կհամաձայնի հավաքականը գլխավորել։ Ո՞ր իտալացին չի ցանկանա իր երկրի լավագույն ֆուտբոլիստներին առաջնորդել Աշխարհի առաջնությունում: 

«Պարի Սեն Ժերմեն»

Այս տարբերակն ավելի շատ հաջորդ մրցաշրջանի համար է: Էմերին պահպանեց իր պաշտոնը «Բարսելոնայից» Չեմպիոնների լիգայում կրած պարտությունից հետո, բայց Նեյմարի ու Մբապեի հետ անհաջողության մատնվելու դեպքում չի մնա իր աթոռին: Իսկ Կարլոն արդեն աշխատել է Փարիզում ու գոհացրել ղեկավարներին, ուստի այս տարբերակը ևս իրատեսական է։

Չինաստան

Լուիս Ֆելիպե Սկոլարին Անչելոտիի համար Չինաստանում է աշխատատեղ առաջարկում: «Գուանչժոու Էվերգրադի» բրազիլացի մարզչի պայմանագիրն ավարտվում է նոյեմբերի 30-ին: Թիմը, ամենայն հավանականությամբ, նոր մարզիչ կփնտրի: Շշուկներ կան, որ իտալացին կարող է Չինաստան տեղափոխվել: Կարլոն թեև հերքել է դրանք, բայց գուցե չհրաժարվի մեծ գումար աշխատել չինական շուկայում:

***

Կարլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, թվարկած ակումբներից որևէ մեկից հրավեր կստանա: Միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ՝ ֆուտբոլային աշխարհը շատ փոփոխական է, և ոչ մի մարզիչ իրեն ապահով զգալ չի կարող: Մի քանի պարտություն, և կասկածները սկսում են գլուխ բարձրացնել: Ուստի նշված տարբերակներից բացի, թոփ-ակումբներից որևէ մեկի մարզչի ձախողումը կարող է լավ տարբերակ լինել Պապա Կարլոյի համար: 

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan