Նադալը մեկնարկեց կամային հաղթանակով. նրա հաջորդ մրցակիցը հայ է (տեսանյութ)

Պեկինում ընթացող ATP 500 կարգի մրցաշարում Ռաֆայել Նադալը մեկնարկել է հաղթանակով:

Իսպանացին մրցել է Լուկա Պյուիլի հետ ու առաջին սեթում զիջել ֆրանսիացուն: Հաջորդ երկու խաղափուլերում «Ռաֆան» ծանր հաղթանակներ է տոնել: Գրանցվել է 4:6, 7:6(6), 7:5:

2 ժամ 33 րոպե տևած մրցախաղում ընդամենը երկու բրեյք է գրանցվել:

Տեսանյութը կարող եք դիտել նաև այստեղ

Նադալի հաջորդ մրցակիցը դառնալու է Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը: Վերջինս վստահորեն` 6:4, 6:2 հաշվով պարտության է մատնել չինացի Ու Դիին:

Նախկինում Նադալը Կարենին հանդիպել է միայն մեկ անգամ` 2017 թվականի «Ուիմբլդոնում» ու հաղթել է 3:0 հաշվով:

Այսօր հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաև Գրիգոր Դիմիտրովը, Նիք Կիրյոսը, Լեոնարդո Մայերը, Խուան Մարտին դել Պոտրոն, Ջոն Իզները, Անդրեյ Ռուբլյովը և Թոմաշ Բերդիխը:

Խաղային օրվա վերջին մրցավեճում մրցելու են Ալեքսանդր Զվերևն ու Կալյ Էդմունդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում