Պատմական փոփոխություն «Բոլոր աստղերի խաղում»

NBA-ն ու բասկետբոլիստների արհմիությունը հայտարարել են «Բոլոր աստղերի խաղի» ձևաչափը փոխելու մասին: Պատմության մեջ առաջին անգամ «All star»-ը կանցկացվի առանց «Արևմուտք» ու «Արևելք» բաժանումների:

Ըստ նոր ձևաչափի` երկու թիմերի ավագներն են ընտրելու խաղացողներին, որոնք «Բոլոր աստղերի խաղի» հրավեր են ստանալու առանց կոնֆերենցիաների ներկայացման: Ավագներ են դառնալու Արևմուտքի ու Արևելքի մեկական ներկայացուցիչ, ովքեր քվեարկությամբ ամենաշատ ձայները կունենան:

Այսուհետ «All star»-ն անցկացվելու է միայն բարեգործական նպատակներով: Առաջիկա հանդիպումը կկայանա 2018 թվականին, Լոս Անջելեսում:

Նախկինի պես «Բոլոր աստղերի թիմերի» 12 բասկետբոլիստներն ընտրվելու են քվեարկության արդյունքներով, որոնք անցկացվելու են երկրպագուների, լրագրողների ու ներկայիս խաղացողների միջև: Պահեստային մյուս խաղացողներին որոշելու են թիմերի մարզիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում