Պաուլինյոն վնասվածք է հասցրել Նեյմարին

Բրազիլիայի հավաքականի մարզման ժամանակ վնասվածք է ստացել թիմի հարձակվող Նեյմարը: 25-ամյա հարձակվողի նկատմամբ կոշտ սահանկում է կատարել կիսապաշտպան Պաուլինյոն,- հայտնում է 101greatgoals.com-ը:

«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստի ոտքի բութ մատի ցավը շուտ է անցել, և նա կկարողանա մասնակցել «սելեսաոյի» առաջիկա հանդիպումներին:

Համացանցում «Բարսելոնայի» երկրպագուներին ուրախացրել է Նեյմարի վնասվածքի մասին լուրը։ Նրանք Պաուլինյոյի արարքը ներկայացրել են որպես թիմի կիսապաշտպանի կողմից վրեժ «բլաուգրանայի» նախկին հարձակվողին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում