ԱԱ․ Հայ մարմնամարզիկները եզրափակչում են

Կանադայի Մոնրեալ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը կպայքարեն եզրափակչում։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Բազմամարտի որակավորման փուլում Արթուր Դավթյանը 81.346 միավորով զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը՝ տեղ ապահովելով եզրափակչում։  Նժույգ թափեր վարժությունում Հարություն Մերդինյանը վաստակել է 14.433 միավոր և 8-րդ տեղով անցել եզրափակիչ։ Օղակներում Վահագն Դավթյանը 14.433 միավորով 16-րդ հորիզոնականում է։ Դավթյանը դուրս է մնացել հետագա պայքարից։

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում բազմամարտի եզրափակչում մեր երկիրը մասնակից ունի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում