Աշխարհի առաջնություն. Եզրափակչում Արթուր Դավթյանի արդյունքը

Կանադայի Մոնրեալ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում այս գիշեր կայացել է բազմամարտի եզրափակիչը։ Այդ մասին գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Արթուր Դավթյանը 83.332 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։ Դավթյանը որակավորման փուլի հետ համեմատած բարելավել է իր միավորների ցուցանիշը։

Բազմամարտում աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է չինացի Սիաո Ռոուտենգը։

Վաղը նժույգթափեր վարժության եզրափակչում հանդես կգա Հարություն Մերդինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում