«Գահերի խաղի» դերասանը համագործակցել է «Չելսիի» հետ (լուսանկարներ)

Դանիացի դերասան Նիկոլայ Կոստեր Վալդաուն, ով հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Ջեյմի Լանիսթերի կերպարով, համագործակցել է «Չելսիի» հետ:
Լոնդոնյան ակումբը Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում մի քանի մրցաշարեր է կազմակերպել, որոնք ուղղված են եղել կանանց իրավունքների հարցի զարգացմանը: Այդ մասին գրում է «ազնվականների» պաշտոնական կայքը:
Միջոցառմանը ներկա է գտնվել հազարից ավելի մարդ: Կոստեր Վալդաուն եղել է հանդիպումների մրցավարը: