Պաշտոնական. Յուպ Հայնկեսը` «Բավարիայի» գլխավոր մարզիչ

«Բավարիան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է Յուպ Հայնկեսին գլխավոր մարզիչ նշանակելու մասին:

72-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Գերմանացին իր աշխատանքը սկսելու է հոկտեմբերի 9-ից:

Այսպիսով, Հայնկեսը երրորդ անգամ դարձավ «Բավարիայի» մարզիչը: Նա մեկ անգամ էլ եղել է գլխավոր մարզչի պաշտոնակատարը (2009 թվական):

Գերմանացու գլխավորությամբ մյունխենցիները երեք անգամ դարձել են Բունդեսլիգայի չեմպիոն և մեկական անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի ու Գերմանիայի գավաթի հաղթողի կոչումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում