Նոյեր. Ապաքինումս կարող է կես տարի տևել

«Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը հայտարարել է, որ կարող է սպասվածից երկար ժամանակ բաց թողնել:

«Վիրահատությունը կատարվել է, որովհետև խնդիրը ոտնաթաթի ներսի մասում էր: Վերականգնումը կարող է կես տարի տևել»,- մյունխենյան ակումբի հեռուստաալիքի եթերում ասել է 31-ամյա ֆուտբոլիստը:

Ավելի վաղ «Բավարիան» հայտնել էր, որ գերմանացին խաղադաշտ կվերադառնա 2018 թվականի հունվարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում