Ջերմուկում ընթացող պատանեկան Գրան Պրիում եռիշխանություն է

Հայաստանի շախմատի ակադեմիան, Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ և Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ, հոկտեմբերի 3-16-ը Ջերմուկում անցկացնում է Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի երկրորդ փուլը: Մրցաշարին մասնակցում է մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստ արտերկրից և Հայաստանից:

Այսօր կայացել են չորրորդ տուրի պարտիաները: Մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շևչենկոն ոչ-ոքի է խաղացել Բելառուսի ներկայացուցիչ Վյաչեսլավ Զարուբիցկի հետ: Այս արդյունքից օգտվել են Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը, ովքեր հաղթանակներ են տոնել և միավորներով հավասարվել Շևչենկոյին: Երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Արսենի Նեստերովը, ով այժմ ընթանում է 4-րդ հորիզոնականում: Տուրը հաղթանակ է եղել նաև Նիկոլոզ Կաչարավայի համար: Առաջին «Գրան Պրի» մրցաշարի հաղթող Կիրիլ Շուբինը երկրորդ անընդմեջ ոչ-ոքին է գրանցել․ նրա մրցակիցն եղել է Ստեֆան Պողոսյանը:

Մրցաշարի մասնակիցների ցանկը՝ ՄՎ Շևչենկո Կիրիլը /Ուկրաինա/, ՄՎ Հակոբյան Արամ​ը /Հայաստան/, Լոբանով Սերգեյ​ը /Ռուսաստան/, ՄՎ Սարգսյան Շանթը /Հայաստան/, ՖՎ Կաասեն Թոր Ֆրեդրիկ​ը /Նորվեգիա/, ՄՎ Պուլտինյավիչիուս Պաուլիուսը /Լատվիա/, Նեստերով Արսենին /Ռուսաստան/, ՖՎ Մամիկոն Ղարիբյանը /Հայաստան/, ՖՎ Պողոսյան Ստեֆանը /Ռուսաստան/, ՖՎ Շուբին Կիրիլը /Ռուսաստան/, ՖՎ Զարուբիցկի Վյաչեսլաևը /Բելառուս/ և ՖՎ Կաչառավա Նիկոլոզ​ը /Վրաստան/։ 

Աղբյուր՝ ՀՇՖ պաշտոնական կայք

Հետևեք մեզ նաև Telegram-ում