«Շենգավիթը» տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը

Այսօր տեղի են ունեցել բասկետբոլի՝ մինչև 16 տարեկանների Հայաստանի առաջնության երկրորդ տուրի հանդիպումները։

«Պոլիտեխնիկը» 35-79 հաշվով պարտվել է «Շենգավիթ» ակումբին: «Արթիկը» սեփական մարզադահլիճում 68-51 հաշվով առավելության է հասել «Աջափնյակի» նկատմամբ, իսկ «Արարատը» 30-59 հաշվով զիջել է «Արաբկիրին»:

ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 8-ին տեղի կունենան երկրորդ տուրի մյուս երկու՝ «Գյումրի» – ԽՄՕՄՄ (ժամը՝ 15:00) և «Գրանդ Սպորտ» – «Արաբկիր խաղեր» (ժամը՝ 18:00) հանդիպումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում