Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստները շնորհավորել են Սիմոնա Հալեպին (տեսանյութ)

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 41-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստները շնորհավորել են իրենց հայրենակցուհուն՝ թենիսիստուհի Սիմոնա Հալեպին աշխարհի առաջին ռակետը դառնալու կապակցությամբ։

«Բրավո, Սիմոնա։ Աշխարհի նոր առաջին ռակետը»,- միաձայն բղավել են ռումինացի ֆուտբոլիստները։

Հոկտեմբերի 9-ին Պրոֆեսիոնալ թենիսիստուհիների միջազգային ասոցիացիան (WTA) հրապարակելու է նոր վարկանիշային աղյուսակը, որն իր կարիերայում առաջին անգամ գլխավորելու է Սիմոնա Հալեպը։ Հալեպը կդառնա աշխարհի 25-րդ առաջին ռակետը և արդեն 5-րդը՝ ընթացիկ մրցաշրջանում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում