Սմբատ Լպուտյանը միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել պատանի շախմատիստների հետ

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը հոկտեմբերի 8-ին, Ջերմուկում միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել, որին մասնակցել են Կապան և Ջերմուկ քաղաքների շնորհաշատ պատանի շախմատիստները: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

Մինչև սեանսի մեկնարկը միջազգային մրցավար Նորայր Քալանթարյանը պատանի շախմատիստներին ներկայացրել է սեանսի կանոնները ապա նշել, որ երեխաների համար մեծ փորձառություն է մրցել Օլիմպիական չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ: Ընդհանուր առմամբ սեանսին մասնակցել է 12 պատանի շախմատիստ: Սեանսն ավարտվել է 11:1 հաշվով․ Կապանը ներկայացնող 13-ամյա Գագիկ Մանուչարյանը կարողացել է հաղթել գրոսմայստերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում