Վենգեր․ Չգիտեմ՝ ով է փոխարինելու ինձ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ իրենից հետո լոնդոնյան թիմը գլխավորելու է Կարլո Անչելոտին։

-Չգիտեմ՝ ով է ինձ փոխարինելու։ Երբ դու ես թիմի գլխավոր մարզիչը, պետք է աշխատես այնպես, ասես այդ պաշտոնում միշտ դու ես լինելու։ Այս աշխատանքը լիակատար նվիրում է պահանջում։ Ակումբն առաջընթաց է գրանցում, երբ յուրաքանչյուրը լավ է կատարում իր աշխատանքը։

Իմ աշխատանքն է թիմին պատրաստել խաղերին և պատասխանատու լինել ակումբի տեխնիկական քաղաքականության համար։ Ակումբի ղեկավարության գործառույթների մեջ էլ մտնում է մարզչի ընտրությունը։ Ես չեմ պատրաստվում կատարել ղեկավարության աշխատանքը,- Վենգերի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում