Հայ մարմնամարզիկների վերջնական արդյունքներն աշխարհի առաջնությունում

Կանադայի Մոնրեալ քաղաքում ավարտվել է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացրել են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Վահագն Դավթյանը:
ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը (14.700 միավոր): Արթուր Դավթյանի արդյունքը բազմամարտում 13-րդն էր (83.332 միավոր), իսկ Վահագն Դավթյանը չէր կարողացել հաղթահարել օղակներով վարժության որակավորման փուլը: