Վենգեր. Չեմ ցանկանում «Բարսելոնային» տեսնել ԱՊԼ-ում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բացատրել է, թե ինչու «Բարսելոնային» չի սպասում Պրեմիեր լիգայում:

«Չեմ ցանկանում «Բարսելոնային» տեսնել ԱՊԼ-ում: Դա աննորմալ կլինի, որովհետև կխախտի մրցաշարի աշխարհագրությունը:  Ինչո՞ւ Պրեմիեր լիգա չեն հրավիրում «Սելթիկին» ու «Ռեյնջերսին», որոնք Մեծ Բրիտանիայում են խաղում: Նրանց հրավերքն ավելի իմաստալից կլիներ, քան «Բարսելոնայինը»»,- ֆրանսիացու խոսքն է փոխանցում «Sky Sports»-ը:

Ավելի վաղ «բլաուգրանայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հայտարարել է, որ Կատալոնիայի անկախության դեպքում ակումբը կտեղափոխվի այն լիգա, որը կցանկանա: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում